Հինգերորդ զորամիավորումում հրաձգության գործնական պարապմունք է անցկացվել
21:20, 27 Փետրվար 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրակային դիրքերի փոփոխմամբ իրականացված գործնական հրաձգության ժամանակ զինծառայողներն անվրեպ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում