Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 27-ին ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել, թե ՀՀ կառավարությունն ինչ քայլեր է նախաձեռնել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, հասկանալ ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին, քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը պատվիրակության կազմին է ներկայացրել աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, կոնվենցիոն կարգավիճակները, խոցելի խմբերի պաշտպանությանն ուղղված աշխատանքը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են նաև հասարակությունում կանանց և երեխաների իրավունքների հարցերով իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները, որոնք իրականացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վիճակին և այլն։

Հանդիպմանն առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ներկայացնել այլ երկրներում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության ուղղությունները։

 Ժողովրդավարությունների համայքնը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների հիմնումն ու արժեքների տարածումն է: Ներկայում համայնքին անդամակցում է 31 երկիր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]