Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է Ջուլֆալակյանների հայտարարությանը

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է Ջուլֆալակյանների 
հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն արձագանքել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին: 

Այդ հանդիպման ընթացքում ՉԻ խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը:

Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք:

Ջուլֆալայնանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը: 

Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք:

Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել: 

Մրցաշարից 2.5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ: 

Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Օրեր առաջ Արսեն և Լևոն Զուլֆալակյանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենց նպատակն արդար ընտրությունն է, որ Օլիմպիական խաղերին մասնակցի արժանի մարզիկ:

Առավել վաղ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարեց, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]