Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է  «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի 
դստեր և կնոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Այդ մասին Պապիկյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Պապիկյանը:

Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անում էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին կրում է իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագիրը:

ԱՅՈ–ի շտաբը որոշում է կայացրել առաջին տեղի համար սահմանված 3 մլն դրամ մրցանակը հավասարապես  բաշխել «Երեկոյան Երևանի» նախկին երեք աշխատակիցների միջև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]