Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած Հայաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։ 

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։ 

Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։ 

Լուրեր էին տարածվել, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի քաղաքացի՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Սակայն ԲԿ-ն հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այսօր մահացած անձը ՀՀ քաղաքացի էր և նրա լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ հայտնի չէին:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]