Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ 
համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Դավիթ Տոնոյանը:

«Հանդիպման ժամանակ քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասաց Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի նախարարին` Հարավ-Կովկասյան տարածաշրջանում առաջին պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կատարելու համար:

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց ժողովրդավարության և արժեքային համակարգերը, նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և ձգտում ու իրենց ուրույն ներդրումն են ունենում ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- նշեց նախարարը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]