Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ 
բացասական արդյունքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, փետրվարի 26-ի դրությամբ, գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81 109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78 191 դեպք, որից  2 718-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը՝ մահվան ելքով:  

Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն, փետրվարի 27-ի ժամը 14:00 դրությամբ, Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78 631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32 654: Գրանցվել է 2 747 մահ: Ըստ նույն աղբյուրի, փետրվարի 27-ի ժամը 09:00-ի դրությամբ, աշխարհում արձանագրվել է 82 206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3 575  դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ, Հայաստանում շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:

Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ: 

Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]