Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային խաղաղությունը

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային 
խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին համաձայն են, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 27-ին նախարարների համատեղ հայտարարության ընթացքում ասաց Ղարիբաշվիլին:

«Մենք շատ հետաքրքիր և խորը հանդիպում ենք ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափի մասին: Կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ: Մենք նաև համաձայնել ենք առ այն, որ չկան այլընտրանքներ զարգացող բարիդրացիական հարաբերություններին, չկա այլընտրանք կոնֆլիկտների խաղաղ լուծմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը»,- նշեց Վրաստանի պաշտպանության նախարարը:

Իրակլի Ղարիբաշվիլին հավելեց, որ իր համար պատիվ է Հայաստան այցելելը:

«Ինձ համար մեծ պատիվ է որպես Վրաստանի ՊՆ այցելել Հայաստան, մի երկիր, որի հետ մենք շատ լավ, բարի դրացիական հարաբերություններ ունենք և փոխադարձ հարգանք տածում արդեն հարյուրամյակներ շարունակ: Ապացույցն այս փաստի նաև մեր դրական, աճող դինամիկան է, որը մենք տեսնում ենք երկկողմ համագործակցության ձևաչափում»,- ասաց Ղարիբաշվիլին:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am