1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուս է հայտնաբերվել պացիենտների 14 տոկոսի մոտ, որոնք բուժվել են ՉԺՀ-ի Գուանդունի նահանգում

Կորոնավիրուս է հայտնաբերվել պացիենտների 14 տոկոսի մոտ, որոնք բուժվել են ՉԺՀ-ի Գուանդունի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերստին կորոնավիրուս Է հայտնաբերվել այն պացիենտների 14 տոկոսի մոտ, որոնք բուժվել են Չինաստանի Գուանդունի նահանգում: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է China Daily թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գուանդունի նահանգում նոր տիպի կորոնավիրուսից ապաքինված պացիենտների մոտավորապես 14 տոկոսը հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո հսկողության տակ գտնվելու շրջանում հետազոտվելիս դրական ռեակցիա են ցուցաբերել վիրուսին»,- հրատարակությունը մեջբերել Է հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման Գուանդունի նահանգային կենտրոնի փոխտնօրեն Սուն Տեի հայտարարությունը:

Փետրվարի 25-ի տվյալներով՝ նահանգում ապաքինվել Է 841 մարդ 1347 վարակվածներից: Համարվում Է, որ ապաքինված պացիենտների օրգանիզմում գոյանում են հակամարմիներ, որոնք պաշտպանում են կրկնական վարակումից: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք եւ հայտնաբերվել Է 433 նոր հիվանդացած: Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2744, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 497 դեպք: Մահվան բոլոր դեպքերից 26-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 43 հազար, ավելի քան 8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ 32,5 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել Է 76 միլիոնի, ինչը 4,5 տոկոսով գերազանցել Է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը: Նշված թվաքանակի մոտավորապես 39 տոկոսը վիրաբուժական եւ բժշկական այլ դիմակներն են: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նման արտադրանքի թողարկումն ավելացել Է 7,8 անգամ: Ինչպես մեկնաբանել են իշխանությունները, ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի ընկերությունները կարողացել են վերացնել նման ապրանքների անբավարարությունը ներքին շուկայում: Բացի քաղաքացիների առանձին խմբերի տրամադրվող անվճար դիմակներից, ապահովվել Է ամբողջ բնակչության համար ընդունելի գներով այդ արտադրանքի անխափան մատակարարումը:

ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձանաժողովի ղեկավար Չժուն Նանշանը հայտարարել Է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբնական աղբյուրը պարտադիր չԷ, որ լիներ Չինաստանում, չնայած այն բանին, որ հիվանդության բռնկումն առաջին անգամ արձանագրվել Է ՉԺՀ-ի տարածքում: Նա նաեւ նշել Է, որ «նոր տիպի կորոնավիրուսի աղբյուրն առաջվա պես մնում Է չպարզված: Թե հատկապես ինչպես Է հայտնվել նոր կորոնավիրուսը, մինչ օրս հասկանալի չԷ: Մենք չգիտենեք, թե արդյոք այն ավելի վաղ գոյություն Է ունեցել»: Չժուն Նանշանը նաեւ ասել Է, որ չինացի եւ օտարերկրացի փորձագետները կարծում են, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման իրադրությունը կհաջողվի վերահսկողության տակ առնել ապրիլի կողմերը: Փորձագետի խոսքով՝ «փետրվարի 15-ից հետո հիվանդացածների քանակն սկսել Է նվազել», եւ այժմ վստահություն կա, որ համաճարակը «հիմնականում վերահսկողության տակ կլինի ապրիլին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]