Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

WhatsApp-ը կորցրել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածի կարգավիճակը

WhatsApp-ը կորցրել Է առավել մեծ ժողովրդականություն վայելող հավելվածի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp-ը հունվարին դադարել Է լինել աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող շարժական հավելվածը՝ տեղը զիջելով TikTok-ին: Այդ մասին հայտնել Է GizChina-ն՝ վկայակոչելով SensorTower վերլուծական ընկերության հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

TikTok-ի եւ նրա Douyin չինական տարբերակի ներբեռնումների միագումար թվաքանակը 2020 թվականի հունվարին կազմել Է 104 միլիոն: Գոյության ողջ ժամանակաշրջանում հավելվածը տեղադրել Է 1,82 միլիարդ օգտատեր: TikTok-ն առավել մեծ պահանջարկ Է վայելում Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի բնակիչների շրջանում: TikTok-ը ByteDance չինական ընկերության կողմից ստեղծված հարթակ Է կարճ տեսանյութերի ստեղծման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]