Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի Է դարձել Միջազգային Բուքերյան մրցանակի «երկար ցուցակը»

Հայտնի Է դարձել Միջազգային Բուքերյան մրցանակի «երկար ցուցակը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում հրապարակվել Է Միջազգային Բուքերյան մրցանակի «երկար ցուցակը», մրցանակ, որը շնորհվում Է անգլերեն լեզվով գրականության բնագավառում: Դրանում տեղ են գտել 13 հեղինակներ՝ Արգենտինայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իրանից, Մեքսիկայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Ճապոնիայից, որոնց գործերն ընտրվել են 124 ստեղծագործություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակի հավակնորդների թվում հայտնվել Է ճապոնացի գրող Յոկո Օգավան, որը հայրենիքում դարձել Է ազգային բոլոր գրական մրցանակների դափնեկիր: Ժյուրին առանձնացրել Է նրա «Հիշողության ոստիկանությունը» վեպը: Նրան ընկերակցել Է Գերմանիայում բնակվող վրացուհի գրող Նինո Խարաթիշվիլին՝ «Ութերորդ կյանք» գրքով՝ ընտանեկան սագայով, որը գրվել Է 20-րդ դարի իրադարձությունների պատմական ֆոնին: Արգենտինուհի գրող Սամանթա Շվեբլինը, որի «Փոքր աչքեր» վերտառությամբ գիրքն այս տարի ներառվել Է տասներեք լավագույն ստեղծագործությունների ցուցակում, 2017 թվականին արդեն տեղ Էր գտել մրցանակի «կարճ ցուցակում», իսկ 2019 թվականին դրա երկար տարբերակում:

Վեց գրքից բաղկացած «կարճ ցուցակը» ժյուրին կհրապարակի ապրիլի 2-ին, իսկ 2020 թվականի հաղթողը կհայտարարվի մայիսի 19-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]