Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Ապրիլ

Ճանապարհներին իրականացվող վերանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացվել է

Ճանապարհներին իրականացվող վերանորոգման աշխատանքների կատարման 
նկատմամբ հսկողությունն ուժեղացվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երթևեկության անվտանգության ապահովման համար 2020-ին պետական բյուջեով նախատեսված է շուրջ 450 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տեղադրել ճանապարհային նշաններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«2019-ին ավտոմոբիլային ճանապարհներին իրականացվող վերանորոգման աշխատանքների կատարման նկատմամբ ուժեղացվել է հսկողությունը, ինչի արդյունքում ունենք ավելի քան 330 կմ որակյալ ծածկով և կահավորանքով ճանապարհահատվածներ: Նույն մոտեցումը կիրառվելու է  նաև 2020-ին՝ նախատեսված մոտ 500 կմ ավտոճանապարհների վերականգնման ժամանակ: Երթևեկության անվտանգության ապահովման համար 2020-ին պետական բյուջեով նախատեսված է շուրջ 450 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներին տեղադրել ճանապարհային նշաններ, որոնց նախագծանախահաշվարկային փաստաթղթերն առկա են, և առաջիկայում կհայտարարվի աշխատանքների կատարման ձեռքբերման մրցույթ»,-ասաց Սիմոնյանը:

Երթևեկության անվտանգությունից ելնելով՝ այս տարի նախատեսվում է նաև Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհին տեղադրել 15 կմ երկարությամբ մետաղական արգելափակոցներ:

ՀՀ-ն և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացմանն աջակցելու համար դրամաշնորհային համաձայնագիր: Ծրագրի շրջանակում իրականացվելու են վտանգավոր տեղամասերի հայտնաբերման և շինարարական միջամտությամբ թերությունների վերացման աշխատանքներ: Միջազգային խորհրդատու կազմակերպությունն արդեն սկսել է ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը: Վթարավտանգ ընդհանուր 24 կետից 9-ի համար արդեն պատրաստ է մրցութային փաստաթղթերի փաթեթը, 2020-ի փետրվարին արդեն հայտարարվել է համապատասխան շինարարական աշխատանքների ձեռք բերման մրցույթ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ