Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք. վարչապետ

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ պատրաստված զեկույցի արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետը նշեց, որ զեկույցների 90 տոկոսում լուրջ դրական արձանագրում ունենք՝ ժողովրդավարության, խոսքի, մամուլի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում և տասնյակ զեկույցներում Հայաստանը մեծ քայլերով արձանագրում է առաջընթաց:

Կյանքի որակի ցուցիչում, ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը:

«Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ խնդիր ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Սա անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ: Թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց պետք է նկատել, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե, այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը: Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ կանանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք է ստեղծում մեր ազգային անվտանգության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կգա ժամանակը և այդ փաստաթուղթը կգաղտնազերծվի:

«Գլոբալ մրցունակության զեկույցում էլ մեր դիրքերը բարելավել ենք ընդամենը մեկ հորիզոնականով: Դա նույնպես պետք է լինի մեր անելիքների համատեքստում, որ մեր երկրի գլոբալ իմիջը լավացնենք»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատումների կանխարգելման ուղղությամբ արդեն մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները: Վարչապետը կոչ արեց հետեւողական լինել այս հարցում:

Ընդհանուր առմամբ, նա հորդորեց զեկույցների նկատմամբ ուշադիր լինել, քանի որ դրանք ինդիկատոր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]