Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ

ԳԱՎԱՌ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան  2019 թվականի  գործունեության հաշվետվությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած համայնքներում՝ մարզպետի տեղակալը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը եւ մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է  համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական դպրոցների  ներկայացուցիչներին, համայնքի բնակիչներին: Հաշվետվությունը լսել է Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը: «Համաձայն  ՀՀ  ՏԻՄ  մասին օրենքի  59-րդ հոդված 7-րդ կետի՝  համայնքի ղեկավարը ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը  համայնքի ավագանու, իր գործունեության եւ համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում»,-հավաստեցին մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄՀ վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]