Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերմանիայում մթերքների եւ իրերի ցուցակ են կազմել ի դեպս համաճարակի

Գերմանիայում մթերքների եւ իրերի ցուցակ են կազմել ի դեպս համաճարակի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հրապարակվել Է այն մթերքների եւ իրերի ցուցակը, որոնք անհրաժեշտ Է ունենալ կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ այդ կապակցությամբ կարանտինի դեպքում: Ցուցակը կազմվել Է Քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ աղետների դեպքում օգնության դաշնային գերատեսչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
10-օրյա կարանտինի դեպքում գերմանացիներին խուրհուրդ Է տրված տանն ունենալ հետեւյալ պաշարները (մեկ մարդու համար հաշվարկով). 20 լիտր խմելու ջուր, 3,5 կիլոգրամ ձավար, հաց, կարտոֆիլ, մակարոն եւ բրինձ (ընդամենը), 2,5 կիլոգրամ պահածոյացված բանջարեղեն եւ ընկուզեղեն, 4 կիլոգրամ չիր եւ պահածոյացված միրգ, 2,6 կիլոգրամ կաթ եւ կաթնամթերք, 1,5 կիլոգամ միս, ձուկ, ձու կամ ձվի փոշի, 0,4 կիլոգրամ ճարպեր եւ ձեթ: Ընդունելի քանակով պատրաստի մթերքներ. շաքար, մեղր, ալյուր, արգանակային խորանարդիկներ, չոր թխվածքաբլիթ, շոկոլադ:
Բացի դրանից, տնային պարտադիր հավաքանիում պետք Է լինեն. դեղորայքի պաշար, մոմեր, գազայրոց, լապտեր, մարտկոցիկներ, ախտահանման միջոցներ:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել Է 30-ին: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել են գերմանական զանգվածային լրատվամիջոցները:
dpa գործակալության տվյալներով՝ փետրվարի 25-ից երկրում գրանցվել Է 9 նոր հիվանդ, այդ թվում՝ 4 հոգի Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում, չորսը՝Բադեն Վյուրտեմբերգում եւ մեկը՝ Ռեյնլանդ Պֆալցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]