1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

«Հյուսիս-հարավ»-ի ճանապարհահատվածում տեղադրվել է 52 ճանապարհային նշան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչները Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի երկու ուղղություններով օրերս տեղադրել են 52 ճանապարհային նշաններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ պատասխանելով ներկաների հարցերին:

«Այն հատվածում, որտեղ պետք է ճանապարհային նշաններ տեղադրվեին, օրերս տեղադրվել են 52-ը: Բացի դա ՃՈ-ի ամենօրյա կարգախմբերը, որոնք ծառայություն են իրականացնում, պատասխանատուներին տեղեկացնում են ճանապարհային նշանների բացակայության և կոտրվելու դեպքերի մասին»,-ասաց Կարապետյանը:

Նա վստահեցրեց՝ Ճանապարհային ոստիկանությունը տարին երկու անգամ գարնանային և աշնանային հետազոտություններ է իրականացնում  ոչ միայն «Հյուսիս-հարավ», այլև միջպետական և հանրապետական ճանապարհներին: Թերությունների մասին տեղեկատվությունն ամբողջությամբ ուղարկվում է պատկան մարմիններին՝ դրանք վերացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]