Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են

Երևանում 2020-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են

 ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ի փետրվարի 27-ի դրությամբ ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է, սակայն միայն Երևանում զգալի նվազում է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:

«Այսօրվա վիճակով հանրապետությունում 2019-ի համեմատ 34 ճանապարհատրանսպորտային պատահար ավելի է, մահերի թիվը պակաս է 3-ով և  59-ով ավելի է վիրավորների թիվը»,-ասաց Կարապետյանը:

Նա, սակայն, նկատեց՝ Երևանում նվազում է արձանագրվել: «Երևանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 37-ով պակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով պակաս են զոհերը և 68-ով ՝ վիրավորները:  Տարվա երկրորդ ամիսը դեռ չի ավարտվել, բայց Երևանում ունենք դրական միտում»,-ասաց նա ու նկատեց՝ տեսախցիկներով հագեցված է միայն Երևանը:

Կարապետյանը հիշեցրեց, որ 2019-ի ավարտին տեսանկարահանող սարքերով վերահսկվում է Երևանի 147 խաչմերուկ և ճանապարհների առանձին հատվածներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ