Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՃՈ պետը պատահարների աճի օբյեկտիվ գործոն է համարում ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությունը

ՃՈ պետը պատահարների աճի օբյեկտիվ գործոն է համարում ներմուծված 
ավտոմեքենաների մեծ մասի հնությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ին գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ զգալիորեն՝ 688-ով, աճել են , զոհերի թիվը, սակայն, փոքր-ինչ նվազել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին՝ ներկայացնելով 2019-ին ՃՈ-ի կողմից իրականացված աշխատանքները:

«Արվել է հնարավոր ամեն ինչ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման և դրանց հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման համար, ինչը տվել է իր դրական արդյունքը: Չնայած պատահարների քանակի զգալի աճին, զոհերի թիվը թեկուզ փոքր, բայց նվազել է: 2019-ին ՀՀ վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 341, մարմնական վնասվածք ստացել 6801 մարդ:2018-ի համեմատ պատահարների քանակն աճել է 688-ով կամ 16.7 տոկոսով, վիրավորների թիվը՝ 851-ով, իսկ զոհերի թիվը նվազել է 2-ով: Պատահարների քանակի աճը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով»,-ասաց Կարապետյանը:

 Նա օբյեկտիվ գործոններից առանձնացրեց տրանսպորտային միջոցների քանակի կտրուկ աճը, ինչպես նաև ներմուծված տրանսպորտային միջոցների մեծ մասի հին լինելը, տեխնիկապես ոչ բարվոք վիճակում գտնվելը: Ներմուծված տրանսպորտային միջոցների մոտ 70 տոկոսը 10 և ավելի տարիների արտադրության են: Սուբյեկտիվ գործոններից Կարապետյանն առանձնացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման լատենտային կամ թաքնված պատճառ հանդիսացող որոշ իրավախախտումների դժվար հայտնաբերելի կամ ապացուցելի լինելը: Մասնավորապես վարելու ընթացքում հեռախոսից օգտվելը, ծխելը, իսկ զոհերի աճի վրա ազդող գործոններից՝ չամրակապվելը:

2018-ին յուրաքանչյուր 1000 տուժածից զոհվել է 55 մարդ, իսկ 2019-ին՝ 48-ը: Պատահարներից 75-ը՝ 12 զոհ, 101 վիրավորով, տեղի են ունեցել չվերահսկվող տարածքներում՝ հանդամաս, դաշտ, անտառ, հանք և այլն: Ընդհանուր պատահարների 1235-ը կամ 25.7 տոկոսը կազմում է հետիոտների վրաերթը, որոնց հետևանքով զոհվել է 117, վիրավորվել 1221 մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]