1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեքամյա փոքրիկն ապաքինվում է. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սպասում են երկրորդ իրաքցի երեխային

Երեքամյա փոքրիկն ապաքինվում է. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սպասում են 
երկրորդ իրաքցի երեխային

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված իրաքցի 3-ամյա Արզնդան արագ տեմպերով ապաքինվում է: Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, երեխան մասնագետների ուշադրության կենտրոնում է, ամեն օր ապաքինման գործում դրական դինամիկան տեսանելի է:

Սրտի արատ ունեցող 3-ամյա Արզնդան վիրահատվել է փետրվարի 24-ին: Վիրահատությունը տևել է 10 ժամ: Հաջորդ օրն իսկ երեխան արդեն ինքնուրույն շնչում էր:

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի եւ նրա «Լյուֆթբրյուքե Իրաք» (Օդային կամուրջ Իրաք) կազմակերպության շնորհիվ եւ «Ավրորայի» աջակցությամբ Արզնդան օրեր առաջ տեղափոխվել էր Երևան՝ « Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, որպեսզի այստեղ անցնի բուժօգնության հաջորդ փուլը: Այստեղ մինչ վիրահատությունը երեխան անցել է համալիր ստուգում:

Հայաստան տեղափոխվելու եւ անհրաժեշտ բուժում ստանալու համար փոքրիկին եւ նրա մորը մեծապես աջակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը:

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ սպասում են Իրաքից երկրորդ երեխային: Նա ևս սրտի բնածին արատ ունի, առողջական խնդիրը բարդ փուլում է: Այժմ բժշկական կենտրոնում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Երեխան Երևան է տեղափոխվելու նույն նախաձեռնության շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]