Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար

Փորձագետները կորոնավիրուսից համաշխարհային զբոսաշրջության վնասը գնահատել են 22 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության շուրջ ստեղծված ճգնաժամը կարող Է 22 մլրդ դոլար նստել համաշխարհային զբոսաշրջության վրա: Այս կարծիքը Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի նախագահ Գլորիա Գեւարան հայտնել Է El Mundo թերթում փետրվարի 27-ին հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեռեւս վաղ Է դա իմանալը (ինչպիսին կլինի ազդեցությունը), բայց մենք Oxford Economics-ից մասնագետների հետ համագործակցությամբ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում անցկացրել ենք նախնական հաշվարկներ, որոնց համաձայն, այս ճգնաժամը սեկտորի վրա կնստի առնվազն 22 մլրդ դոլար»,-ճշտել Է Գեւարան: Նա հավելել Է, որ «Չինաստանի քաղաքացիներն են այն ճանապարհորդները, որոնք ամենից շատն են ծախսում, երբ ինչ-որ տեղ են ուղեւորվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]