1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է հետազոտության 850 թեստ

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է հետազոտության 850 թեստ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 81 հազարից ավելի դեպք, որից 78 497-ը՝ Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 744 դեպք: Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության. ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են:

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Իրանում 141 դեպք է գրանցվել, որից 22-ը մահվան ելքով: Նախարարը նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է:

«Այո՛, պարոն վարչապետ: Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 մարդ վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ 95 հետազոտություն է կատարվել մինչև օրս, որոնք բոլորը եղել են բացասական: «Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են: Պրակտիկորեն, եթե չասեմ ամեն ինչ, ապա հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի՝ չնայած այն համարվելով ռեսպիրատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում սեզոնային գրիպի H1N1 շտամից, որը ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]