Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում 
դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Այս աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով:

Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ