Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների արտադրությունը գերազանցել է օրական 76 միլիոնը

Չինաստանում բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների արտադրությունը գերազանցել է օրական 76 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել Է 76 միլիոնի, ինչը 4,5 տոկոսով գերազանցել Է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ նշված թվաքանակի մոտավորապես 39 տոկոսը վիրաբուժական եւ բժշկական այլ դիմակներն են: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նման արտադրանքի թողարկումն ավելացել Է 7,8 անգամ: Ինչպես մեկնաբանել են իշխանությունները, ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի ընկերությունները կարողացել են վերացնել նման ապրանքների անբավարարությունը ներքին շուկայում: Բացի քաղաքացիների առանձին խմբերի տրամադրվող անվճար դիմակներից, ապահովվել Է ամբողջ բնակչության համար ընդունելի գներով այդ արտադրանքի անխափան մատակարարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am