Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային 
անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]