Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում կորոնավիրուսը եւս 29 մարդու կյանք է խլել

Չինաստանում կորոնավիրուսը եւս 29 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել Է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 29 դեպք եւ հայտնաբերվել Է 433 նոր հիվանդացած: Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել Է 2744, գրանցվել Է հիվանդանալու 78 հազար 497 դեպք: Մահվան բոլոր դեպքերից 26-ը գրանցվել են վարակի տարածման Էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում Է 43 հազար, ավելի քան 8 հազար հիվանդների վիճակը գնահատվում Է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ 32,5 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս Է գրվել բուժհիմնարկներից: Նախօրյակին ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն հայտնել Էր կորոնավիրուսից 52 մահացածի եւ 406 նոր հիվանդացածների մասին:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]