Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հրաձգություն Միլուոքիի Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում, զոհվել Է առնվազն հինգ մարդ

Հրաձգություն Միլուոքիի Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում, զոհվել Է առնվազն հինգ մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում հրաձգություն Է տեղի ունեցել Միլուոքիի (Վիսկոնսինի նահանգ) Molson Coors գարեջրի ընկերության գրասենյակում: Սպանվել Է առնվազն հինգ մարդ: Ոստիկանությունը հայտնել Է, որ հարձակվողը՝ 51-ամյա տղամարդը, դատելով ըստ ամենայնի, ինքնասպան Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բոլոր սպանվածները Molson Coors-ի աշխատակիցներ են:

Միլուոքիի ոստիկանությունը հայտնել Է, որ իր աշխատակիցները գործ ունեն «վտանգավոր իրադրության» հետ եւ մարդկանց հորդորել Է հեռու մնալ այն շրջանից, որտեղ գտնվում Է գրասենյակային համալիրը: Հրաձգությունն սկսվել Է օրվա երկրորդ կեսին, երբ գրասենյակային համալիրում հարյուրավոր մարդիկ են եղել աշխատատեղերում: Molson Coors ընկերությանն են պատկանում գարեջրի Coors եւ Miller առեւտրանիշերը: Հարձակվողի դրդապատճառներն առայժմ պարզ չեն: Ֆրանս Պրես գործակալությունը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հայտնել Է, որ հրաձգությունն սկսել Է այն մարդը, ով այդ նույն օրը հեռացվել Է ընկերությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]