Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին դադարեցնում է ուխտավորների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան մի շարք միջոցներ Է ձեռնարկել իր տարածքում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ մասին հայտնել Է թագավորության ԱԳ նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, կառավարությունը կարգադրել Է դադարեցնել ումրայի՝ փոքր հաջի նպատակով անձանց մուտքը երկիր, որը մուսուլմաններն իրականացնում են ցանկացած ժամանակ, բացառությամբ մեծ հաջի ամսի: Բացի դրանից, ժամանակավորապես արգելքի տակ Է հայտնվել այն երկրներից զբոսաշրջիկների այցելությունը թագավորություն, որոնց տարածքում «կորոնավիրուսի բռնկում Է արձանագրված»՝ Սաուդյան Արաբիայի «առողջապահության իրավասու մարմինների չափանիշներին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]