Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բոլորը հասկացել են, որ վատ 
աշխատանքը չի ընդունվելու

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արարատի մարզում առկա խնդիրների, ինչպես նաեւ այնտեղ իրականացված ու իրականացվող ծրագրերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Անցյալ տարի ունեինք ասֆալտապատման 23 ծրագիր, որոնց գրեթե կեսը խնդիրներով հանձնվեցին, այսինքն, դեռ չեն ընդունվել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանման մասնագետների կողմից, չի ընդունվել քաղաքաշինության տեսչական մարմնի կողմից: Հորդորել ենք, որ համայնքների ղեկավարներն էլ չընդունեն այդ գործերը, քանի որ այդ աշխատանքները, մեր գնահատմամբ, անորակ են արվել, լաբորատոր փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Այս տարի, կարծում եմ, արդեն նման խնդիրներ չեն լինի, քանզի բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու: Ասֆալտապատող ընկերություններին շանս ենք տվել մինչեւ այս տարվա օգոստոս ամիս թերությունները վերացնել: Երկու տեղ ունենք, որ շտկվել է շատ արագ, ընդունվել է նրանց աշխատանքը, մյուսներին էլ ժամանակ է տրվել: Եթե թերությունները չուղղեն, միանշանակ չենք ընդունելու աշխատանքը, չեն վճարվելու, արդեն իրենք են կրելու հետեւանքները, գուցե, նույնիսկ իրավապահ մարմինները զբաղվեն: Ի դեպ, այս տարի 500 կմ ճանապարհ է կառուցվելու ՀՀ-ում, որից 27-ը բաժին է ընկնում Արարատի մարզին»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]