Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախը բանակցություններից դուրս չի մղված

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախը բանակցություններից դուրս չի 
մղված

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ««ՀՀ»-ի հետ հարցազրույցում քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի եւ, մասնավորապես, նրա շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին, նշել է. «Մինչեւ 1996 թ. այդ բանակցությունները եղել են եռակողմ եւ ես անձամբ մասնակցել եմ դրանց 1995 թվականին: Նրանք քաղաքականությունը տարել են հետեւողականորեն, որպեսզի ձեւաչափը փոխվի, բայց ԵԱՀԿ համանախագահները միամիտ չեն, նրանք անընդհատ գալիս են Ստեփանակերտ՝ թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից, եւ հասկացնում են, որ բանակցությունները մնում են եռակողմ, այլապես Ստեփանակերտում գործ չէին ունենա անելու: Մենք ինքներս այն մեկնաբանում ենք, թե Ադրբեջանը մեզ դուրս է մղել բանակցային գործընթացից: Սա քաղաքական դիվանագիտական մտածողության պակաս է ուղղակի: Արցախը դուրս չի մղված, եւ մենք կարող ենք ձեւ գտնել Բաքվի արարքն անիմաստ դարձնելու: Օրինակ, Հայաստանը կարող է ներկայանալ մի փաթեթով՝ ասելով, որ այն Ստեփանակերտի մշակածն է, եւ մենք համաձայն ենք սրա հետ: Այդպիսի մի բան ասել է երրորդ նախագահը՝ իսպանական լրատվական գործակալության հետ ունեցած հարցազրույցում՝ հայտարարելով, որ  բանակցությունների սեղանի շուրջ նստում է ԼՂՀ-ի փոխարեն: Շատ լավ բանաձեւ է, հիմա էլ այն կարելի է անել: Արցախը դուրս չի մղված, բայց նրա ակտիվ դիրքը բանակցային սեղանի շուրջ պահելու միջոցն այն է, որ Հայաստանը հանդիպումների ժամանակ ներկայացնի Արցախի մշակած բանաձեւերը: Եթե մի օր Ադրբեջանը որոշի Արցախի հետ խոսել, ապա Արցախը պետք է ասի, որ չի խոսելու Ադրբեջանի հետ՝ մինչեւ նա  ներողություն չխնդրի իրականացրած ցեղասպանության համար: Այն կլինի նաեւ ցեղասպանությունն օրակարգ բերելու ձեւերից մեկը»»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]