Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր տունը մենք պետք է շենացնենք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մեր տունը մենք պետք է շենացնենք

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Անհատ-հանրություն հարաբերություններում անհատի դերը մեզ մոտ, տարբեր խոչընդոտների պատճառով, հստակ չի գիտակցվել: Վերջին տասնամյակներում էլ այլ գործոնների ազդեցությամբ է այն մշուշվել: Այսօր ինքնագիտակցության մեր կերպը գտնելու ճանապարհին ենք: Դա տեսնում են նաեւ ուրիշները: «Քնից արթնացած» Հայաստանի մասին ոգեւորիչ հրապարակումներ են լույս տեսնում օտար մամուլում, Երեւանը ներկայացվում է որպես վարդագույն հրաշքների քաղաք՝ անզուգական գեղեցկությամբ շողշողացող բիբլիական Արարատի համապատկերի վրա: Ուրվագծվում են դեպի Հայաստան բացվելիք զբոսաշրջային նոր երակներ: Ինչ խոսք, կատարվողը տրամադրող եւ ուրախացնող է: Բայց դրսից մեզ ուղղված հայացքները չեն կարող առանց մեր աշխատանքի մեր երկիրը դարձնել ցանկալի եւ հրապուրիչ, որքան էլ հաճելի լինեն: Մեր տունը մենք պետք է շենացնենք:

Բանն այն է, որ մենք դեռեւս շարունակում ենք մտածել, որ մեր փոխարեն երկրի ու քաղաքի հոգսերը պարտավոր են հոգալ միայն մեր ընտրած պաշտոնատար անձինք: Ընդ որում, նրանցից ակնկալում ենք արագ լուծումներ: Ինչ խոսք, նրանք առաջին պատասխանատուն են, եւ մեր պահանջը նրանցից մեծ է: Սակայն առանց մեր մասնակցության նրանք դա չեն կարող անել, արածն էլ կիսատ է լինելու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ