Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շրջանակում փետրվարի 19-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 70-ամյա մի տղամարդու։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 45 գրամից ավելի քաշով։ Նրա հայտնածով՝ փաթեթներում թմրամիջոց է եղել։ Դրանք ուղարկվել են փորձաքննության։

«Արմավիրի ոստիկանները հետախուզական միջոցառումները շարունակեցին։ Նրանց տեղեկություններով՝ 70-ամյա տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր Վարդանաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ։ Տղամարդը վերցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ և շուտով հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 450 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Այն ևս ուղարկվեց փորձաքննության։

43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]