Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդականին

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան 
անվտանգության գծով խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը փետրվարի 26-ին ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր, և այն հիմք ընդունելով, պետք է շարժվել առաջ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է. դրանք ենթադրում են օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը, և ինչը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:

«ՓԾ տնօրենը անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին, ընդգծելով, նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանով է անվտանգ և արդյոք գնահատվում են ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպես է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:

ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված են համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի էլ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին, Վրեժ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, հայտնել է հետագա համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ