Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ

ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակ 
Ակտամ Խաիտովի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժնևում փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ուզբեկստանի Օլի Մեջլիսի (խորհրդարան – խմբ.) փոխխոսնակ Ակտամ Խաիտովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ուզբեկստանի Օլի Մեջլիսի փոխխոսնակը շնորհավորել է ԱԳ նախարարին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ «Կողմերը գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցություն կապակցությամբ։ 

Զոհրաբ Մնացականյանը և Ակտամ Խաիտովը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ Ուզբեկստանում ՀՀ նստավայր դեսպանության հիմնումը նոր էջ կբացի դարավոր բարեկամական կապերով միահյուսված երկու ժողովուրդների հարաբերությունների պատմության մեջ: Այդ համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին ուզբեկահայ համայնքի ակտիվ մասնակցությունը Ուզբեկստանի հասարակական կյանքում և շաղկապող դերը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: 

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական հարթակում համագործակցության ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]