1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն և պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի և պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման տարողությունները փոխարինվել են։

Տեսչական մարմինը վերացրել է կասեցման որոշումը և «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին թույլատրել վերսկսել արտադրական գործունեությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]