Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում դիմակներ են բաժանում ցուցահանդես այցելողներին եւ չափում նրանց ջերմությունը

Ճապոնիայում դիմակներ են բաժանում ցուցահանդես այցելողներին եւ չափում նրանց ջերմությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Բոլոր մուտքերը սարքավորված են խցիկներով, որոնք չափում են բոլոր մտնողների ջերմությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Վարակի հետ կապված երկյուղներն արդեն Ճապոնիայում հանգեցրել Է զանգվածային մարզական ու մշակութային միջոցառումների, համերգների չեղարկման, բայց առայժմ չի ընդգրկել միջազգային մասնակցությամբ խոշոր ցուցահանդեսները: Դրանք դեռեւս չեն չեղարկել, բայց նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել:

«Մակուհարի մեսե»-ում ամենից առաջ մուտքի մոտ պաշտպանիչ դիմակներ են բաժանում բոլոր նրանց, ովքեր այն չունեն, եւ ցուցահանդեսներ, որոնք միաժամանակ մի քանիսն են, առանց դիմակի գնալ խորհուրդ չի տրվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]