1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց

Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2020 թվականին 2.5 մլրդ դրամի ոռոգման ջրագծեր են կառուցվելու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մեր մարզում ջրային ոլորտում առկա պատկերը, մասնավորապես, ջրային համակարգում առկա ահռելի կորուստները կնվազեցվեն: Այս ներդրումից հետո ժամանակին, պատշաճ մեր ջրօգտագործողներին ոռոգման ջուր կհասցվի և բերքը չի տուժի: Սա շատ կարևոր ծրագիր է»,-ասաց մարզպետը: Ծրագիրը ներառում է 31 համայնք և կառուցվելու է մոտ 77 կմ ներքին ջրային ցանց: Ավարտը նախատեսված է այս տարի:

Խոսելով Վեդու ջրամբարից՝ մարզպետը նշեց, որ բարենպաստ եղանակային պայմանների պարագայում աշխատանքները զգալի առաջ կընկնեն: Նախատեսված է, որ արդեն 2022 թվականին ջրօգտագործողներին ջրաքանակ տրամադրել:

«Շինարարը նաև տեղեկացրեց, որ պատվարի կառուցման ինչ-որ փուլից կարելի է ջրամբարում ջուր կուտակել և բաց թողնել: Ինձ թվում է 2021 թվականի գարնանից հնարավոր է ջրամբարը մասնակի շահագործել»,-հավելեց Գարիկ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]