Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը ներկայացրել է Ավշարում պետական գույքը մասնավորեցնելու դեպքի մանրամասները

Արարատի մարզպետը ներկայացրել է Ավշարում պետական գույքը մասնավորեցնելու 
դեպքի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ուշադրության կենտրոնում է պահում անօրինական մի շարք գործարքների հետ կապված դատական գործերի ընթացքը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկայացրեց «Վեդու բժշկական կենտրոն»-ի արդեն նախկին տնօրենի գործողությունները: Ըստ մարզպետի՝ բժշկական կենտրոնի տնօրենն ինքնագործունեությամբ է զբաղվել:

«Նա տարիներ շարունակ ինքնագործունեությամբ է զբաղվել: Առանց մարզպետի թույլտվության իր աշխատավարձը բարձրացրել է և տարիներ շարունակ պայմանագրում նշվածից բարձր աշխատավարձ է ստացել: Պահանջում ենք, որ քրեական գործ հարուցվի և վերականգնվի հասցված վնասը»,-ասաց նա:

Մարզպետը ներկայացրեց նաև Ավշար համայնքում վերհանված խնդիրը: Մասնավորապես, մարզպետը նշեց, որ վերհանել են պետական գույքը համայնքային դարձնելու հետո սեփականացնելու դեպք:

«Դպրոցի հին շենքը, որը պետական գույք էր, համայնքի ղեկավարը դարձրել է համայնքային, այնուհետև աճուրդի միջոցով վաճառել է վարորդին, նա էլ՝ համայնքի ղեկավարի աղջկան: Այս դեպքը հայտնաբերեցինք 2019 թվականի գարնանը, կադաստրին հարցում արեցինք, պարզաբանումներ ստանալուց հետո գործն ուղարկեցինք դատախազություն: Այժմ որպես պետական շահի վերականգման, գույքը պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսվել»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]