1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը

ԱՀԿ-ն վաղաժամ Է համարում նոր կորոնավիրուսի բռնկումը որպես համավարակ հայտարարելը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար: Փետրվարի 26-ին ելույթ ունենալով Ժնեւում կայացած բրիֆինգում, նա նշել Է, որ այդ բնորոշման օգտագործումը կարող Է դառնալ այն բանի ազդանշանը, որ համաշխարհային հանրակցությունն ի իր զորու չԷ զսպել վարակի տարածումը, ինչը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չպետք Է չափից շատ ձգտենք հայտարարել համավարակի առկայության մասին՝ առանց փաստերի մանրակրկիտ ու մտածված վերլուծության»,-ասել Է նա: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ նման քայլը «կարող Է ազդանշան տալ, որ մենք այլեւս չենք կարողանում դիմակայել վիրուսին, ինչը ճշմարիտ չԷ»: «Մենք պայքար ենք մղում, որում կարող ենք հաղթել, եթե ճիշտ գործենք»,-ընդգծել Է Գեբրեյեսուսը: Անդրադառնալով Չինաստանում միջազգային առաքելության փորձագետների աշխատանքի արդյունքներին՝ նա նշել Է, որ դրանք «պետք Է բոլոր երկրներին տան հույս, արիություն եւ այն բանի վստահությունը, որ վիրուսի տարածումը կարելի Է կասեցնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]