Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

ԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն առաջիկա հանգստյան օրերին կայցելեն Իրան՝ գնահատելու նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի առաքելության հետ կայացած հանդիպմանը, որը փետրվարի 19-26-ն այցելել Էր Չինաստան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՀԿ-ի թիմն առաջիկա հանգստյան օրերին կայցելի Իրան՝ աջակցություն ցուցաբերելու համար»,-ասել Է նա՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը փետրվարի 26-ին հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են: Նա նաեւ հայտնել Է կորոնավիրուսի նոր չորս զոհի մասին: Այդպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել Է 19-ի: 44 դեպքով վարակվածների թվի ավելացումն ամենաբարձր ցուցանիշն Է դարձել փետրվարի 19-ից ի վեր:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին: «Կորոնավիրուսը չպետք Է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ Է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել Է Ռոհանին կառավարության նիստում:

Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող Է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]