1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է Ալբերտ Վարդանյանի նախագիծը

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է Ալբերտ 
Վարդանյանի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկարատև քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը: 

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի և քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն և գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների և նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը և դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:

Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է փոխանցել բոլոր աշխատանքների հեղինակներին. «Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որևէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց և որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երևանում կտեղադրվի կարևոր և հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի և կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»,-ասել է փոխքաղաքապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]