Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանձնաժողովը հավանություն տվեց հիմնադրամի հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող նախագծին

Հանձնաժողովը հավանություն տվեց հիմնադրամի հաշվետվության հրապարակման 
գործընթացը հեշտացնող նախագծին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է հիմնադրամների հաշվետվությունների հրապարակման գործընթացը դյուրինացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Գործող կարգավորումներով հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հիմնադրամների կողմից հաշվետվությունների էլեկտրոնային հրապարակում ՊԵԿ-ի կողմից նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի հատուկ էջում և դրանով սահմանափակվել: Այսինքն՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս»,-ասաց Հովհաննիսյանը:

Նախագիծը քննարկվել է հիմնադրամների և բազմաթիվ ՀԿ-ների հետ, առաջարկվել են որոշակի փոփոխություններ, որոնք կրել են տեխնիկական բնույթ:

Հանձնաժողովը քվեարկությամբ նախագծին տվեց հավանություն, այն դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]