Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտարարվել Է 2019 թվականի ամենատարածված սմարթֆոնը

Հայտարարվել Է 2019 թվականի ամենատարածված սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Iphone XR-ն աշխարհի ամենատարածված սմարթֆոնն Է դարձել 2019 թվականի արդյունքներով: Այդ մասին հայտնել Է MacRumors-ը՝ վկայակոչելով Omdia հետազոտական ընկերության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաշվարկների համաձայն, Apple-ն անցյալ տարի վաճառել Է այդ տարբերակի 46,3 միլիոն սմարթֆոն: Երկրորդ տեղն զբաղեցնում Է Iphone 11ը՝ 37,3 միլիոն վաճառված սարքերով: Վարկանիշի հաջորդ երեք հորիզոնականներն զբաղեցրել են Samsung-ի Galaxy շարքի սմարթֆոնները՝ A10-ը (30,3 միլիոն), А50-ը (24,2 միլիոն), եւ А20-ը (19,2 միլիոն):

Տասնյակում նաեւ տեղ են գտել Iphone 11 Pro Max-ը, Iphone 11 Pro-ն եւ Iphone 8-ը, ինչպես նաեւ Redmi Note 7-ը եւ Samsung Galaxy J2 Core-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]