Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միակ պահանջն այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ. Լևոն Ջուլֆալակյան  

Միակ պահանջն այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ. Լևոն 
Ջուլֆալակյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանու նախկին մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում Տոկիոյի ուղեգրի խնդրին և ըմբշամարտի մարզչական խորհրդի հնչեցրած մտքերին:

«Միտք չունեինք ասուլիս անցկացնելու, սակայն երբ զրպարտանքներ է հնչում մեր հասցեին, երբ վիրավորում են մարդկանց ինքնասիրությունը և անարդար քայլեր են արվում, չի կարելի անտեսել: Մեր նպատակն այն է, որ Օլիմպիական խաղերում ներկայացնենք մի մարզիկի, որն արժանի ու պատրաստ է, և իրապես անցած ճանապարհ ունի»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Վերջինս ամփոփելով երկու մարզիկներին վերջին 4 տարիներին գրանցած արդյունքները, ընդգծելով Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանց գրանցած արդյունքները, շեշտելով, որ Գևորգ Ալեքսանյանի կողմից ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունը, թե Արսեն Ջուլֆալակյանը 2015 թվականից ի վեր անընդմեջ պարտվել է, ավագ Ջուլֆալակյանն իր խոսքում թվարկեց այն մրցաշարերը, որոնց մասնակցել է Արսենը, և  ինչ արդյունքներ է գրանցել, ինչպես նաև ներկայացրեց Կարապետ Չալյանի վերջին տարիների արդյունքները։

«Այն ժամանակ, երբ ես էի մարզիչ, մեր նպատակը ոչ թե Հայաստանի չեմպիոններ, այլ աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ պատրաստելն էր: Մեր հիմնական պահանջը հիմա այն է, որ Տոկիոյի խաղերին մասնակցի արժանի մարզիկ, և երկուսին էլ (Կարապետ Չալյանին և Արսեն Ջուլֆալակյանին-խմբ.) տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն: Միակ պահանջն այն է, որ արդար և ազնիվ ճանապարհով Արսենին հնարավորություն տրվի միջազգային մրցաշարի մասնակցելու, այլ պարագայում դա անազնիվ մոտեցում կլինի»,- ասաց նա:

Օրերս հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հայտարարել էր, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]