Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ Է ստեղծում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով

Թուրքիան Իրանի հետ սահմանին դաշտային հոսպիտալներ Է ստեղծում կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար: Այդ մասին հայտարարել Է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թուրքիայի առողջապահության նախարարությունը բոլոր միջոցները ձեռնարկել Է նոր տիպի կորոնավիրուսի (СOVID-19) հակազդման եւ կանխարգելման համար, բայց, դրա հետ մեկտեղ, անկարելի Է լիովին բացառել հիվանդության տարածման հավանականությունը Թուրքիայում: Թուրքիայի բոլոր նահանգներում որոշել են հիվանդանոցների ցանկը կորոնավիրուսով հիվանդների համար, իսկ սահմանամերձ գոտիներում բացվել են դաշտային հոսպիտալներ»,- հայտարարել Է Քոջան Anadolu գործակալությանը:
«Բոլոր նրանք, ովքեր տարանցմամբ Թուրքիա են ժամանում Չինաստանից, ենթարկվում են 14-օրյա կարանտինի: Այդ նույն ընթացակարգը կիրառվելու Է Թուրքիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Իրանից: Ղոմ եւ Մեշհեդ քաղաքներ այցելածները 14 օր կգտնվեն սահմանի մերձակայքում բացված դաշտային հոսպիտալներում»,-հավելել Է Քոջան:
Նա նշել Է, որ փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ Թուրքիայում մահացու վիրուսով վարակվածներ չեն գրանցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]