Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վիեննայում դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով

Վիեննայում դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել Է OE24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ տարհանվել Է Յոզեֆշտադտի շրջանում գտնվող գիմնազիան: Հայտնի Է, որ ուսուցչուհին վերջերս այցելել Էր Իտալիա եւ կասկած կա, որ նա կարող Էր վարակվել կորոնավիրուսով:
Փետրվարի 25-ին Ավստրիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ երկիրը բոլոր միջոցները ձեռնարկում Է կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]