Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ, Անտարա գործակալության վկայակոչմամբ հաղորդվել Է, որ հորդ անձրեւները ջրի տեակ են առել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մի մասը, ներառյալ այն շրջանը, որտեղ գտնվում Է նախագահական պալատը: Տեղատարափ անձրեւներն սկսվել են փետրվարի 24-ին: Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության ներկայացուցիչ Ագուս Վիբովոյի խոսքով՝ տարերքն ավերել Է երեք դպրոց եւ մեկ մզկիթ: Ջուրը ողողել Է ավելի քան 800 հեկտար բրնձի դաշտեր: Նա նշել Է, որ իշխանությունները տարահանում են սկսել, իսկ հեղեղումներից տուժել Է օկրուգի գրեթե 47,7 հազար բնակիչ: Փետրվարի 26-ին 14-օրյա արտակարգ դրություն Է հայտարարվել: Մասնագետները տեղադրել են վրաններ եւ պահակետեր կարգել հեղեղումից տուժած մարդկանց նյութատեխնիկական ապահովման համար, նաեւ տեղեր են ուղարկվել մթերք եւ ծածկոցներ: «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Ագուս Վիբովոյին, հավելել Է, որ հեղեղման հետեւանքով զոհվել Է հինգ մարդ եւս երեքն անհայտ կորել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]