Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա. «Փարոսի» շահառուների ցուցակները մաքրվել են

Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստանա. «Փարոսի» 
շահառուների ցուցակները մաքրվել են

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արարատի մարզում խանութ, լավ տուն, մեքենա ունեցող ավելի քան 1000 շահառու այլևս չի ստանա սոցիալական նպաստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով, սակայն հակառակ կարգավիճակում գտնվող մի շարք ընտանիքներ ցուցակներից դուրս են մնացել: 2017-ից հետո՝ 2018 և 2019 թվականներին Արարատի մարզում սոցիալական նպաստ ստացող 1027 շահառու դուրս է մնացել ցուցակներից: «Փարոսի» շահառուների ցուցակներն ամբողջությամբ մաքրել ենք. դրանցից հանվել են այն մարդիկ, որոնց մոտ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, սակայն ունեն խանութ, լավ տուն, մեքենա, բայց այդ ամենն իրենց անունով չէ: Մենք այս հարցով ստեղծել ենք հանձնաժողով, որի ներկայացուցիչները տնայցեր են կատարում, շրջում են համայնքներում, ինչի արդյունքում իրականում «Փարոսի» շահառու հանդիսացող անձինք միայն շահում են»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ չունենալով դրա կարիքը:

Արդյունքում մի շարք կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել փարոսակիրների ցուցակներից: Մարզպետը հայտնեց, որ ցուցակները մաքրելուց հետո 60 ընտանիքի տրամադրվել  են խոշոր և մանր եղջերավոր անասուններ:

Սարգսյանը նաև նշեց, որ երկու սոցաշխատակցի զգուշացում է արվել, քանի որ նրանք օբյեկտիվ չեն եղել ընտանիքների կարիքավորության աստիճանը գնահատելիս:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]