1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոխարտգործնախարարը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի վերջին տվյալները

Փոխարտգործնախարարը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացքի 
վերջին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության հինգ երկիր դեռևս չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սակայն Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հույս ունի, որ այդ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը կլինի մոտ ապագայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ադոնցն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Այս պահի դրությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտել են 22 երկիր, իսկ հինգ երկիր՝ Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Հունաստանն ու Իտալիան, շատ մոտ են այդ վավերացման գործընթացն ավարտելուն: Ավստրիայից վավերացումը սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում: Իսպանիան մի փոքր ժամանակ է խնդրում, որովհետև անընդմեջ ընտրական գործընթացների մեջ են եղել, սակայն հիմա ինտենսիվ լծվել են վավերացմանը»,- ասաց Ադոնցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]