Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի

Կորոնավիրուսը չպետք Է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում Է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ Է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Իրանը կարող Է կարեւոր տեղեկատվություն թաքցնել երկրում կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ: Նրա խոսքով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում Է նոր վիրուսից մահացության ցուցանիշով:
«Կորոնավիրուսը չպետք Է դառնա մեր թշնամիների զենքը մեր երկրում աշխատանքն ու արտադրությունը կանգնեցնելու նպատակով: Ամերիկացիներին հարկ Է մտածել իրենց երկրում գրիպից հազարավոր մահացածների մասին»,-ասել Է Ռոհանին կառավարության նիստում, ինչը հետեւում Է նրա պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից:
Նախօրյակին Իրանի նախագահը հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը ներկայում հուսադրող Է, քանի որ դրա զսպման դրական միտումներ են դիտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]