Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման լուսանկարները

NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հրապարակել Է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները: Լուսանկարներն արվել են փետրվարի 4-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում Operational Land Imager հեռազոնդման սարքով, որը տեղակայված Է Landsat-8 արբանյակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ փետրվարի սկզբին Անտարկտիկական թերակղզու հյուսիսային մասի «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում արձանագրվել Է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստճան: Մինչ այդ մայր ցամաքի համար ռեկորդային ցուցանիշը եղել Է 17,5 աստիճանը, որը գրանցվել Է 2015 թվականին: Փետրվարի 6-ից մինչեւ 11-ը ձյան ծածկույթը տասը սանտիմետր խորությամբ հալվել Է: Դա կազմել Է մեկ տարվա ընթացքում կուտակված ամբողջ ձյան հինգերորդ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am